Այսօր ավելի քան տեղին կլիներ, որ Կառավարության ծրագրի 2020-ի հաշվետվությունը լիներ մեկ տող՝ կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020-ը: Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն ներկայացնելու մի ծավալուն զեկույց, այն մասին, թե ինչպես էին նրանք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության ու հպարտության դեմ: Ու այս պայքարում պարտվեց Հայաստանի Հանրապետությունը. Գեւորգ Գորգիսյան